ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Առաջ, շիկահերներ

Առաջ, շիկահերներ
31.05.2015 | 13:36

Այսօր Շիկահերների համաշխարհային օրն է: Մարդկության «ամենալուսավոր» գլուխներն ունեն երկար սպասված և վաստակած տոնը. մայիսի 31-ը հայտարարվել է Շիկահերների համաշխարհային օր: Բազմաթիվ անեկդոտների այս հերոսուհիները, վարսահարդարման արվեստի պատանդները, գլամուրի անմեղ զոհերը, բազմաթիվ ջենթլմենների սիրելիները և վերջապես՝ գերկանացի տրամաբանության կրողների այս տոնը առաջին անգամ նշվել է 2006-ին, երբ որոշեցին իրենք իրենց պարգևատրել «Ադամանդե մազակալ» մրցանակով:
Գիտնականների կարծիքով՝ իրական շիկահերը հազվագյուտ երևույթ է: Նրանց հաշվարկով՝ 2202-ին Երկրի երեսից կվերանան շիկահերները։ Վերջին 50 տարում նրանց թիվը կրճատվել է 49 տոկոսով: Որպեսզի երեխան շիկահեր ծնվի, ծնողներից երկուսն էլ պիտի բաց գույնի մազեր ունենան, աճում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության մեծ մասը մուգ գույնի մազեր ունի, իսկ շիկահերները սահմանափակվում են միայն մեկ երեխա ունենալով: Գիտնականների կարծիքով՝ վերջին շիկահերը կծնվի Ֆինլանդիայում, որտեղ բնակվում է շիկահերների մեծ մասը:

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ